ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի ՊԲ զինծառայողները ևս ծառայության ողջ ընթացքում շաբաթ և կիրակի օրերին ծառայելու, ինչպես նաև չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում ստանալու իրավունք ունեն։
Հարգելի՛ արցախցիներ և ոչ միայն, վերոգրյալի համատեքստում իրազեկում եմ, որ չօգտագործված արձակուրդների, այդ թվում՝ շաբաթ և կիրակի օրերին ծառայելու դիմաց հատուցում տրամադրելու վերաբերյալ ՊՆ հասցեագրված ձեր դիմումները մերժվելու կամ դրանք համապատասխան ժամկետում անպատասխան մնալու դեպքում պետք է դիմել հարցի լուծման դատական ճանապարհի։
Այս մասով գոյություն ունեն դատավարական ժամկետներ, որոնց բացթողումը ցանկալի չէ։
Եթե ՊՆ դեռևս չեք դիմել, ապա տեղում տիպային դիմում լրացնելու փոխարեն ամբողջական գործընթացը վստահեք ձեր փաստաբաններին։
Հետգրություն։ Հարցի լուծման համար փաստաբան վարձելու խնդիր ունեցողները կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատ՝ անվճար իրավաբանական օգնություն ստանալու խնդրանքով»։
--00—ՅՄ