ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեկուսացել է ՔՊ-ական գործընկերներից:
ՔՊ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ հատկապես ԱԺ վերջին նիստերի ընթացքում Քոչարյանը ներկա է եղել բացառապես քվեարկություններին ու արագ հեռացել է:
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները նշում են, որ Քոչարյանն անգամ խորհրդարանում չի մնացել. ԱԺ դահլիճից իր աշխատասենյակ է շտապել ու արագ հեռացել խորհրդարանից:
Բանն այն է, որ ԱԺ-ում լրագրողին վիրավորելու դեպքից հետո ՔՊ-ական պատգամավորները միայն փնովել են Քոչարյանին, նախկինի պես չեն հրճվել նրա ասածներից, ինչի հետևանքով Անդրանիկ Քոչարյանը դեպրեսիայի մեջ է ընկել, ու դա է պատճառը, որ այս լիագումար նիստի ժամանակ արհամարհանքով է վերաբերվել բոլորին ու ցույց է տվել, որ նեղսրտած է ՔՊ-ականների վերաբերմունքից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
--00—ԱՊ