Սպասվում է կարճատև անձրև, ջերմաստիճանը կբարձրանա ցերեկային ժամերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1

Երևանում մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։

Մարզերում ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

 

 --00—ԱՊ