«Հունաստանի զինուժի որոշ անդամների կողմից արված կարգախոսներն անհարգալից են»․ Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

photo_2025-03-26_12-35-22

Մարտի 25-ին՝ Հունաստանի անկախության օրը, Աթենքում զորահանդես է տեղի ունեցել։ Շքերթի ժամանակ  տեսանյութ է հարապարկվել, որտեղ Հունաստանի ռազմածովային ուժերի ակադեմիայի ուսանողները վանկարկում են «Կիպրոսը հունական է»։

Այս վանկարկումները մեծ աղմուկ են առաջացրել և լայնորեն տարածվել են թուրքական լրատվական կայքերում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել կատարվի առնչությամբ։ Հայտարարության մեջ  նշվում է.

«Աթենքում շքերթի ժամանակ Հունաստանի զինված ուժերի որոշ անդամների կողմից արված կարգախոսներն անհարգալից  են: Այս վերաբերմունքը, որը նպատակ ունի խարխլել թուրք-հունական հարաբերությունները, անընդունելի է»։

Նաև նշվում է, որ Հունաստանի համապատասխան մարմիններից կատարվածի վերաբերյալ պահանջվել է բացատրություն։

Հունական «Kathimerini» թերթի նշմամբ՝ ակնկալվում է, որ նման հայտարարություններ արած ուսանողների նկատմամբ հետաքննություն կսկսվի։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ