Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

.

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան:

Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:

Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։

--00--ԱՀ