Արցախցիների համար աղետալի հետևանք է ունենալու սոցիալական ծրագրի կրճատումը, վարձ չեն կարողանա տալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Արցախի ժողովուրդը ունի վերադարձի իրավունք, սեփական հայրենիքում հավաքական կերպով ապրելու իրավունք, և չի պատրաստվում հրաժարվել դրանից, մեզ համար Արցախի էջի փակումը կնշանակի սեփական գոյության իմաստազրկում։ Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նշենք, որ այս պահին Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք՝ հանուն արցախցիների  իրավունքների պաշտպանության: Հանրահավաքի նպատակն է՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների իրավունքների պաշտպանությունը, նրանց սոցիալական խնդիրները, ինչպես նաև գերիների ազատ արձակման խնդիրը:

Խոսելով հանրահավաքի պահանջների մասին, Ստեփանյանը նշեց, որ հարցը նյութական չէ, դա կարևոր հիմք է արցախցիներին ՀՀ-ում պահելու համար․ «Հույս ունեմ, որ կառավարությունը ականաջալուր կլինի և կկարգավորի խիստ կարևոր այդ հարցը»,- ասաց նա։

--00—ՅՄ