ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Աղվեսադրոշմ է ՔՊ-ական լինելը, պարտադիր չէ, որ ճակատին դաջեն այդ դրոշմը։ Այսօր այս մասին 24News-ի տաղավարում ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Այդ դրոշմը չի մաքրվելու, աղվեսադրոշմը չի մաքրվելու, դա հիմա էլ կա, ոչ մի տեղ չի անհետացել, պարտադիր չէ, որ դաջեն ճակատին, դա մնալու է մարդկանց հիշողության մեջ ու ավելի ծանր է մնալու։
Սուտ է իշխանության ասածը, թե Արցախի խնդիր չկա, հիմա փորձում են պրոյեկտել Գյումրու վրա։ Իշխանությանը ձեռնտու չէ, որ մարդիկ Արցախից խոսեն, դա իրենց խայտառակ պարտության և դավաճանության սիմվոլն է, չեն կարողանալու շրջանցել այդ հարցերը։ Նրանք զրկվել են փաստարկներից», -իր խոսքում նշեց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ