ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
ԶԼՄ հաղորդումների հիման վրա պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին` մեքենայում մինչեւ 7 տարեկան երեխա առանց երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի օգտագործման համար։ Այս մասին հայտնում է Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը ընտրությունների էր եկել իր որդու հետ և ընտրելուց հետո տղային գրկած նստել էր մեքենայի դիմացը։
--00--ԱՀ