ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Մենք գնում ենք մինիմալ ծրագրով, այն է՝ ՔՊ-ին իշխանազրկելը, մաքսիմալը՝ ստանձնել քաղաքի կառավարումը և տալ փոփոխություն, որակ, և ընդհանրապես կապ չունի մենք ենք դա մեր ձեռքերով իրագործելու, թե ամբողջ ընդհանուր ընդդիմադիր դաշտը միահամուռ ուժերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը։
«Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի՝ առանց պաշտանակռվի սատար կանգնել առավելագույն ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, որպեսզի չվիժեցնենք ընդհանուր ընդդիմադիր ուժի համախմբումը»,- ասաց թեկնածուն։
Սիմոնյանը հավելեց, որ ՔՊ-ն չպետք է ունենա սատարում, պետք է ազատվենք չարիքի իշխանությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ