Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

․

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև hեռախոսազրույց է անցկացվել ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից: 

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ 

Նշվում է, որ Էրդողանը Պուտինին հայտնել է Ուկրաինայում հրադադարի հաստատման համար ցանկացած աջակցություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամության մասին, այդ թվում՝ բանակցություններ կազմակերպելու միջոցով։ 

--00--ԱՀ