«Արյnւնnտ էջերը» շրջելու պատմական հնարավորություն է ստեղծվել. ՀՀ-ն պետք» է փոխի Սահմանադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

.
Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք առկա են Հայաստանի օրենսդրության մեջ, ներառյալ Սահմանադրությունը և մի շարք օրենսդրական ակտեր, շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչությունն ընդգծել է, որ հետկոնֆլիկտային շրջանում պատմական հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանի պատմության արյունոտ էջերը վերջնականապես շրջելու և կայուն խաղաղության հաստատման համար:

«Բաքուն վճռականորեն և անզիջում պահանջում է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի առկա տարածքային պահանջներից»,- ասվում է հայտարարության մեջ։

--00--ԱՀ