«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը շնորհավորել է ասորիների Ամանորը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Ա
«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը սիրով շնորհավորում է ասորիներին իրենց ազգային Ամանորի կապակցությամբ․
 
Ապրիլի 1-ին աշխարհասփյուռ ասորիները նշում են ասորական Նոր տարի, որի առթիվ ասորական ընտանիքներում ճոխ սեղաններ են պատրաստվում ։ Հիմնական ուտեստը սպասն է , որը պատրաստվում է 12 տեսակի բանջարեղենով եւ ձավարով։ Ամանորն ուղեկցվում է ազգային երգերով, պարով ՝ հատկապես ասորական «Շեյխանա»-ն եւ ուրախ զրույցներով։
 
Մեծ նշանակություն ունի նաեւ «Տարեհաց»-ը , որը սովորաբար կտրվում է Նոր տարվա գիշերը կամ հաջորդ օրը ՝ ամբողջ ընտանիքի ներկայությամբ ու ով հայտնաբերում է «թաքցրած նշանը» նա էլ տարվա հաջողակն է համարվում։
 
Ասորիների մոտ սկսվում է 6775 թվականը

 
--00—ՍՊ