ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Մարդիկ զարթնում են, Գյումրիում լույսը անջատելը, ցուցակներով ներկա - բացակա անելն էլ չօգնեց։ ՔՊ-ն մերժվում է, եթե Սարիկը նրանց հետ կապ չունենար, կարող է ընտրվեր, մարդիկ հասկանում են, որ ստախոս են, իրենց ոչ մի ասած չեն կատարել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Խոսելով արտաքին քաղաքականության մասին, քաղաքագետը նկատեց, որ Իրանի դեմ զարգացումներ են ընթանում, ռեգիոնում պատերազմ կարող է սկսվել, արդեն Լիբանանում, Եմենում, Սիրիայում ջարդեր են․
«Իրան - ԱՄՆ - Իսրայել բախում կարող է լինել, Թուրքիան, Ադրբեջանը կարող է միանան, Ռուսաստանը չի ուզում, որ Իրանը ջախջախվի, փորձելու է խաղաղություն հաստատել, օգնել նրանց, բայց չբախվել Ամերիկայի հետ, պետք է պատրաստ լինենք և մեր տարածքում դաշնակիցներ գտնենք»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ