ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը նպաստելու Երևանի մերժումը հաստատում է, որ Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։
«Երեւանն ամեն ինչ անում է Արեւմուտքին հաճոյանալու համար. Հայաստանի խորհրդարանն անգամ պաշտոնական որոշում է ընդունել ԵՄ-ին անդամակցելու մասին», - ասել է Ժուրավլեւը՝ մեկնաբանելով Երեւանի որոշումը՝ ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորման փաստաթղթի ստորագրումից:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ից ավե;ի վաղ հայտարարել են՝ Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը։
--00—ՍՊ