Ավշարում մեքենաներ են բախվել, որից մեկը բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
 

աա


Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Ավշար գյուղի Խորենացի փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Ավետիք Զ․-ի վարած «Mercedes» և 54-ամյա Էդվարդ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։


Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

 

--00—ՍՊ