ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Երեկվա հանդիպումը ոչ մի բան էլ չի տվել, որովհետև ներկայացվել է 12 պահանջ, որից 11-ը, ըստ նրանց, քննարկման ենթակա չէ, ասացին, որ սոցիալական հարցերի հետ կապված որոշումները չեն փոփոխվելու։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ խոսելով կառավարության մոտ երեկ տեղի ունեցած արցախցիների բողոքի ակցիայի մասին։
«Մի ուղղություն ցույց տվեք, որը այս իշխանությունը զարգացրել է, մեր պահանջը ստամոքսի մասին չի, արցախահայությունը երբեք դրա համար կռիվ չի տվել, ձեր օրոք է Արցախը այսօր հայաթափվել։ Երկրի ղեկավար ես, տեր կանգնիր քո ժողովրդին, հասարակությունը չպիտի անտարբեր լինի»,- ասաց Իսրայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ