ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Ասեկոսեներին պետք չի հետևել կուտակումների վերաբերյալ տեղեկության առումով, եթե ինֆորմացիա լինի, միանշանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն տրամադրելու է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սահմանային իրավիճակի հետ կապված տեղեկություն ՊՆ-ն պարբերաբար տրամադրելու է։ Եթե կեղծ ինֆորմացիա կա, Հայաստանը պետք է շարունակի հերքել դա և շարունակի աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի։ Մենք կկիսվենք հանրության հետ ՀՀ անվտանգային իրավիճակին վերաբերող ինֆորմացիայով։», - իր խոսքում նշեց ԱԽ քարտուղարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ