Համար տու. Սարիկ Մինասյանը «ռազբորկայի» է կանչել իրեն մեկնաբանություն գրող կնոջ ամուսնուն կամ եղբորը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

474864325_1246462110356650_6101073917435698583_n

Գյումրու ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը «ռազբորկայի» է կանչել իրեն մեկնաբանություն գրող կնոջ ամուսնուն կամ եղբորը։

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձի մեկնաբանություններում օգտատեր Տոմա Սիմոնյանը մեկնաբանություն է թողել, ինչից Մինասյանը վրդովվել է։

Վերջինս կնոջ ամուսնուն կամ եղբորը «ռազբորկայի» է կանչել։ «Ամուսին, եղբայր ունես, համար տու, անուն ասա, իրան բացատրենք, կին ես, ինչ քեզ ասենք»,- մեկնաբանությանը այսպես է պատասխանել Մինասյանը։

ֆգհգֆգ

--00—ՅՄ