Դավիթ Գևորգյանը նշանակվել է ԵՏՀ գործերի կառավարման վարչության փոխտնօրեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

.
Դավիթ Գևորգյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործերի կառավարման վարչության տնօրենի տեղակալ։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
 
Գևորգյանը 2022 թվականից զբաղեցնում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարարի օգնականի պաշտոնը։
 
Դավիթ Գևորգյանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 28-ին Երևանում: 2007 – 2012թթ.աշխատել է Հայաստանի «Արդեֆ» զարգացման հիմնադրամում, վերջին 3 տարիներին՝ որպես հիմնադրամի ղեկավար:
 
2012 – 2016 թթ.աշխատել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության տնտեսական և սոցիալական անվտանգության ռազմավարության իրականացման առաջին բաժնի գլխավոր մասնագետ:
 
2016 – 2018 թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական: 2018 թվականից մինչև 2022 թվականը եղել է ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուն։

--00--ԱՀ