ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Ռուսաստանի զինված ուժերի հզորացումը մարտահրավեր կլինի ՆԱՏՕ-ի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության և Եվրոպայի գերագույն դաշնակիցների հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Կավոլին։
«Ռուսաստանը ռազմական ներուժի աճի շատ հավակնոտ ծրագրեր ունի։ Մենք կտեսնենք, թե որքան ջանք կարող են ներդնել ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կավարտվի պատերազմը, բայց ՌԴ-ի ԶՈՒ արդիականացման ծրագիրն արդեն իսկ ուղղված է ՆԱՏՕ-ի սահմաններին մարտահրավեր նետելուն», - ասել բարձրաստիճան սպան:
Կավոլիի խոսքով՝ Ռուսաստանն արդեն գնում է իր զինված ուժերի թվաքանակն ավելացնելու և նոր հրամանատարական կազմեր ստեղծելու ուղղությամբ, հատկապես՝ ցամաքային զորքերում։
--00—ՍՊ