ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Հայաստանը հույս ուներ, որ ԱՄՆ ընտրություններից հետո դեմոկրատները կմնան իշխանության, Թրամփի նախագահ ընտրվելը մեծ հիասթափություն էր նրանց համար: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա ընդգծել է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում պառակտում չկա. այն համախմբված է։ «Դա ընդամենը բառապաշարի հարց է, վարքագծի և մարտավարության հարց է, էությունը չի փոխվում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։
Այսինքն՝ մինչև խաղաղության պայմանագիր չստորագրվի, և «Հայաստանը լիովին չհրաժարվի Ադրբեջանի դեմ բոլոր տարածքային հավակնություններից, որոնք դեռ առկա են իրենց Սահմանադրության մեջ, և իր վարքագծում անկեղծություն ցույց չտա», միշտ կլինի ռազմական առճակատման սպառնալիք»,- ասել է նա։
--00—ՅՄ