ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի առթիվ շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, որ ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևին ուղղված Թրամփի նամակից այլ մանրամասներ չեն նշվում։
--00—ՅՄ