Իրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դդ

Իրանը հայտարարում է, որ մոտ է միջուկային զենք ստեղծելուն։ 

Թեհրանն ավելի մոտ է դրան, քան կարելի է պատկերացնել, ասել է Իրանի խորհրդարանի անդամ Հոսեյն Էմամի-Ռադը։ Նրա խոսքով` իրենց կանգնեցնող միակ բանը երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆեթվան է (կրոնական կարգը):

Ավելի վաղ խորհրդարանական Մոհամմադ Ռեզա Սաբբաղիան-Բաֆկին կոչ է արել միջուկային զենք ստեղծել՝ այն անվանելով պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին:


 

--00—ՍՊ