ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Մարդագողությունը Գյումրիում չի բացառվում։ Հաշվի առնելով նախկինում ունեցած տխրահռչակ նախադեպերը, երբ իշխանությունը, գործադրելով տարբեր լծակներ, այլ խմբակցություններից մարդիկ գողանալով, փորձել է ապահովել իր հաղթանակը։ Կզարմանայի, եթե Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն հաջողություն արձանագրեր, յոթ տարում ամեն բան ձախողել ու տապալել են, ինչի՞ պետք է ժողովուրդը նրանց վերընտրվելու հնարավորություն տար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
Խոսելով խաղաղության պայմանագրից, Նորիկյանն ասաց, որ առանց Արցախյան հարցի անդրադարձի, այդ պայմանագիրը ոչ մի ուժ չունի․
«Սրտային հիվանդի սիրտը բուժելու փոխարեն կույրաղի՞քն են հեռացնում, առանց Արցախ Բաքվի հետ ի՞նչ պայմանագիր։ Եթե վերքը ծածկում ես, այն չի դադարում գոյություն ունենալ, սավան գցելով Արցախյան խնդրի վրա, չի նշանակում, որ այն գոյություն չունի։ Խաղաղության փուչիկը պայթեց, Ալիևը թքած ունի այդ պայմանագրի վրա, նրանք ՀՀ-ից հաջորդ տրցակն են ուզում ստանալ»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: