ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի զինված ուժերի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև անցկացվող համատեղ զորավարժության մասին, նշել է, որ դրանք խաղաղ բնույթ են կրում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Խաղաղ վարժանքները երկու օր կանցկացվեն սահմանամերձ Նորդուզ շրջանում: Երկու երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի սահմանային տարածքներին որևէ վտանգ չկա, և, համապատասխանաբար, այդ զորավարժությունների անվանումը «Խաղաղություն» է»,-հայտնել է Վալիոլլահ Մանին։
Նա հայտարարել է, որ զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը սահմանային անվտանգության ամրապնդումն է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ