ՀՀ ԱԳՆ քարտուղարը Խորվաթիայի վարչապետի խորհրդականին տարածաշրջանում անվտանգային վիճակն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

աա

Ապրիլի 9-ին աշխատանքային այցով Խորվաթիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Դինո Միխանովիչի հետ: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:
 

--00—ՍՊ