ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Մենք չենք վաճառի մեր միջուկային ձեռքբերումները: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է IRNA-ն։
Նախագահը, ընդգծելով, որ Իրանը պատրաստ է երկխոսության՝ պահպանելով իր արժանապատվությունն ու հպարտությունը, հայտարարել է․ «Մենք հետ չենք կանգնի մեր միջուկային ձեռքբերումներից և չենք վաճառի դրանք»։
Փեզեշքիանը ընդգծել է․ «Մենք պատերազմի չենք ձգտում, բայց ցանկացած ագրեսիայի դեպքում մենք հզոր դիմակայության ենք դիմելու՝ օգտագործելով մեր գիտելիքներն ու կարողությունները: Որքան շատ նրանք հարվածեն, այնքան մենք ավելի ուժեղ կլինենք. որքան շատ սպառնան, այնքան ավելի ամուր կկանգնենք: Մենք ագրեսոր չենք և չենք պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա»։
-00—ՍՊ