ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
«Ռոմայի» լեգանդար նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին Մոսկվայում կայացած միջազգային ՌԲ-2025 մրցաշակաբաշխության ընթացքում ստացել է բացառիկ, ձեռագործ արձանիկ՝ հեղինակված քանդակագործ Աշոտ Պողոսյանի կողմից։
«Մանկուց ստեղծագործ մարդ եմ եղել և մեծ սեր եմ ունեցել սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլի նկատմամբ։ Իմ քանդակում փորձել եմ միավորել արվեստն ու սպորտը՝ ստեղծելով ներդաշնակություն այս երկու աշխարհների միջև», – Աշոտ Պողոսյանի խոսքն է մեջբերում Metaratings.ru-ն։
Տոտտիին նվիրված արձանիկը Պողոսյանի ֆուտբոլային շարքի մի մասն է։ Ավելի վաղ նա իր հեղինակած աշխատանքները նվիրել է Նիկիտա Սիմոնյանին՝ վերջինիս 98-ամյակի առթիվ, ինչպես նաև բրազիլացի Կաֆուին։
--00--ԱՀ