ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Բա տրնգի էիր տալիս, Նիկո՛լ, 2 կոպեկի խելք չունե՞իր, որ Պուտինին ու Թրամփին ուլտիմատում չներկայացնեիր։ Փաշինյանը մտածված արել է ամեն ինչ, որպեսզի արցախյան խնդիրը ավարտվի, բայց չի ստացվելու։ Պատերազմով Արցախը տվեց, նպատակ ունի ժողովրդին պահի շանտաժի մեջ ու Հայաստանը դարձնի թուրքական վիլայեթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այսօր տեղի է ունենում Հայաստանի թրքացման գործընթացը։ Եվ արցախյան հիմնահարցի վառ պահելը, արցախցիների իրավունքների ու մեր ազգային արժեքների պահպանումը միակ օազիսն է, որը կարող է ՀՀ պետականությունը պահպանել»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ