Կատարելագործվում է ՀԱՊԿ զորքերի կապի համակարգը և տեղեկատվական փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

դ

Ապրիլի 8-10-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների կապի կառավարման մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպում։

 ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովն աշխատանքային հանդիպման մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ուշադրություն է հրավիրել միջպետական մակարդակում կոալիցիոն զորքերի կառավարման համակարգի կատարելագործմանը նպաստող որոշումների նախապատրաստման, ինչպես նաև կապի համակարգի՝ որպես կառավարման համակարգի տեխնիկական հիմքի զարգացման գործում միասնական հայացքների և մոտեցումների ձևավորման նպատակով համատեղ ջանքերի անհրաժեշտության վրա: Նա նաև նշել է, որ Միացյալ շտաբում այս ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքը կազմակերպվել և իրականացվում է պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ սերտ փոխգործակցությամբ: 

Խորհրդակցության մասնակիցները աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են կապի տեխնիկայի և միջոցների զուգակցման հարցերը՝ հաշվի առնելով արդի լոկալ հակամարտությունների փորձը, ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) կապի համակարգի կատարելագործումը և տեղեկատվական փոխգործակցությունը: Հատուկ ուշադրություն է դարձվում ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) զորակազմերում կապի հեռանկարային միջոցների կիրառման դիտարկմանը, որոնք սկզբունքորեն նոր հնարավորություններ են ապահովում կապի կազմակերպման ժամանակ:


 

--00—ՍՊ