Թուրքիան Սիրիայում ռազմական կենտրոն կբացի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

aa
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայում ուսումնամարզական բազայի ստեղծման վերաբերյալ գնահատում է անցկացնում՝ Սիրիայի նոր կառավարության պահանջով: Նշել են, թե նպատակն է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, կայունությանն ու անվտանգությանը, ինչպես նաև օգնել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։

«Թուրքական զինված ուժերը կայունություն և խաղաղություն են տարածում ամենուր, որտեղ էլ որ լինեն, և սպառնալիք չեն ներկայացնում նրանց համար, ովքեր վտանգ չեն ներկայացնում մեզ համար», – նշվում Է գերատեսչության հայտարարության մեջ:

 

--00—ՍՊ