ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչը շաբաթ օրը ուղիղ բանակցություններ կանցկացնեն:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է՝ ապրիլի 12-ին Օմանում կայանալիք հանդիպումը կհանգեցնի խաղաղության: Ռուբիոն հավելել է, որ դա կարևոր հանդիպում կլինի՝ նշելով, որ ԱՄՆ-ն հստակ հասկացրել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։
--00—ՍՊ