ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորման, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման նպատակով խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում: Հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մակա Բոչորիշվիլին
«Մենք պատրաստ ենք նպաստել երկու գործընկերների, երկու հարևանների հետ հարաբերություններին։ Վրացական կողմը միշտ միջնորդ է լինելու այդ գործընթացում»,- նշել է նա:
--00—ՍՊ