Ռեալ Սոսյեդադը հայտարարություն է արել Զախարյանի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

dd

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում դեռ կարող է խաղադաշտ դուրս գալ։ Այս մասին հայտնում է բասկյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Արսենը ապաքինվում է մկանային վնասվածքից և հետևում է բժիշկների խորհուրդներին։ Չի կարելի ասել, որ նա չի խաղա մինչև մրցաշրջանի ավարտը», – իսպանական ակումբի ներկայացուցիչների խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ 21-ամյա կիսապաշտպանը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա հերթական վնասվածքի պատճառով։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը Սան Սեբաստիանը ներկայացնող թիմի կազմում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ՍՊ