ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը մտադիր է հրաժարական տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների և Վլադիմիր Զելենսկու հետ աշխատանքային հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրների։
Այնուամենայնիվ, Զելենսկու հետ տարաձայնությունները նրա հրաժարականի պատճառ չեն դարձել, նշում է FT-ն։ Պարբերականի տվյալներով՝ Բրինքը ճնշումների էր ենթարկվել նաև ԱՄՆ առաջնորդի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք վստահ չէին Ուկրաինայի հետ կապված իրենց ռազմավարությանը աջակցելու նրա պատրաստակամության մեջ։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Բրինքը մտադիր է առաջիկա շաբաթներին իր կամքով հեռանալ դիվանագիտական ծառայությունից։ Գործակալությունը չի բացառում, որ այս պաշտոնում կարող է առաջադրվել պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Քրիստոֆեր Սմիթի թեկնածությունը։
--00—ՅՄ