ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Պետական գույքի կառավարման կոմիտեն https://www.e-auctions.am/ պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով, ինչպես նաև մրցութային կարգով, օտարման է ներկայացրել Երևանում և ՀՀ մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր։
«Քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները կարող են մասնակցել պետական գույքի օտարման գործընթացին՝ հավասար, թափանցիկ և հասանելի պայմաններով»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Օտարման ենթակա անշարժ գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով;
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-52-39-86 հեռախոսահամարով կամ գրել info@spm.am էլեկտրոնային հասցեին:
--00—ՅՄ