Արմեն Սարգսյանը 2020-ի պատերшզմից հետո Զարիֆի միջոցով ուղերձ է փոխանցել Ալիևին. «Ազգ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

.

Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը օրերս տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց այցելել է Երևան, որտեղ հանդիպել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նա երևանյան հանդիպումից  ուշագրավ մանրամասներ է ներկայացրել, գրում է Ազգ օրաթերթը:

«Իրանի Իսլամական Հանրապետության վաստակաշատ դիվանագետներից է՝  2024 թ. ԻԻՀ նախագահական ընտրություններին  նախագահի թեկնածու Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբի ամենաակտիվ  քարոզիչներից մեկը: Նա ԻԻՀ 14-րդ կառավարության անցումային շրջանում  ռազմավարական խորհրդի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում,  իսկ մինչ այդ՝ նախագահ Ռոհանիի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում  44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց այցելել էր Երևան և Բաքու: Երևանում  ԻԻՀ ԱԳ նախարարն արարողակարգով նախատեսված ծրագրի շրջանակում հանդիպում է ունեցել   նաեւ ՀՀ  նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ: 

Իրանցի դիվանագետն օրերս իր տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ երևանյան հանդիպումից ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Ըստ Մոհամմադ Ջավադ Զարիֆի,   ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում  Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցել  հետևյալ ձեւակերպմամբ իր պատգամը.«28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին,  ձեզ (ադրբեջանցիներին Գ.Ա.)  նվաստացրինք ու  ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»: 

Զարիֆը նաև  հավելում է.«ՀՀ նախագահի պատգամը Բաքվում փոխանցեցի նախագահ Իլհամ Ալիևին, ընդգծելով, որ խաղաղությունը  պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես: Իլհամ Ալիեւն էլ տրամաբանական համարեց այդ խոսքերն ու  ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:


--00--ԱՀ