ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հիշեցրել է, որ Թբիլիսին Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանում է խաղաղ և պրագմատիկ տոնով։
«Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, և դա գնահատում են բոլոր հարևան երկրները։ Մենք Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլական ունենք, ունենք շատ խաղաղ ու պրագմատիկ տեսլական։ Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ աջակցում ենք առևտրային գործընկերությանը»,- ասել է Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ֆորումում։
--00—ՅՄ