Շարունակում ենք ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության ապահովման ուղղությամբ․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

աա

Թուրքիան շարունակում է իր ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ 

Նրա խոսքով՝ Անկարան նաև ձգտում է պահպանել խաղաղությունն ու կայունությունը Արևելյան Միջերկրականում և Էգեյան տարածաշրջանում․

«Մենք աշխատում ենք հարևան Հունաստանի հետ դրական մթնոլորտի պահպանման ուղղությամբ, շատ ուշադիր հետևում ենք Բալկաններում տեղի ունեցող իրադարձություններին և շարունակում ենք համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ», - ասել է նա: 

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ամրապնդել կապերը Կենտրոնական Ասիայի հետ․ «Թյուրքական պետությունների կազմակերպությունը մեծ ներդրում ունի մեր համագործակցության ամրապնդման գործում։ Վերջին ժամանակներս մենք ակտիվացրել ենք մեր ջանքերը Հյուսիսային Կիպրոսի ինքնիշխանության և միջազգային կարգավիճակի ճանաչման ուղղությամբ», - ասել է նա։ 
 

--00—ՍՊ