ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Սեյեդ Մորթեզա Միրիանը հայտարարել է, որ ապրիլի 9-10-ը հայ զինվորականների հետ զորավարժությունները անցել են բարձր մակարդակում, հաղորդում է Mehr-ը:
Գործի են դրվել թեթև և ծանր սպառազինություններ, մշակվել են դիպուկահարների գործողությունները։ Գեներալը նաև հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է հարևանների տարածքային ամբողջականության սկզբունքին:
--00—ՍՊ