ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և Սոմալիի նավթային և հանքային բնական պաշարների նախարար Դահիր Շիրե Մոհամեդը երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության համաձայանգիր են կնքել:
Բայրաքթարը հայտնել է, որ համաձայնագրի հիման վրա Սոմալիում նավթի, բնական գազի որոնման և հորատման աշխատանքները մեկնարկելու են առաջիկա ամիսներին:
Նշվել է, որ այդ գործընթացը մեկնարկելու է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» կողմից:
Նախարարի խոսքով՝ որոնման և հորատման աշխատանքներն իրականացվելու են մոտավորապես 16.000 քկմ տարածք կազմող դաշտային 3 հատվածներում:
Ermenihaber
--00—ՍՊ