ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցություններն ավարտվել են։ Հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը, հայտնել է Կրեմլը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից հետո հնարավոր է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց։
--00—ՍՊ