Հրդեհ՝ Սարի թաղի տներից մեկում. «ԲԻՍ 1». ժամանել է հրշեջների 5 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

5

Այսօր՝ ապրիլի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ փողոցի 13/1 տանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ թիվ 3-րդ, ապա 2-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 5 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել է նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:  Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության թիվ 1 կանչ: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ղազար Գրիգորյանը, Սերյոժա Ադամյանն ու կրտսեր պարեկ Արտյոմ Մանուկյանը: 

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են տան սեփականատերն ու քաղաքացիները: 
 
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 

 --00—ԱՊ