Ղազարոսի հարության հիշատակության օրն է այսօր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

80a187f1b1b0c30b62f084200074fd1b

Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է:

Ղազարոսի հարության մասին պատմվում է Ս. Հովհաննեսի Ավետարանում (տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսի սիրելի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, ով մահացավ հիվանդության պատճառով: 

Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը: Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի. «Եվ Հիսուս արտասվեց...»:

Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»: Քրիստոսի արտասվելը բոլորի հանդեպ Նրա անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև ննջեցյալների համընդհանուր հարությունը:

--00—ՅՄ