ԵԽԽՎ նախագահը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում՝ Ալիևին բռնապետ անվանելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

67f9828d2d3a767f9828d2d3a8174440513367f9828d2d3a567f9828d2d3a6

«Ռուսոպուլոսը և նրա նմանները մշտապես փորձում են ստվեր գցել Ադրբեջանի դիրքորոշման վրա»։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի կողմից Բաքվի հասցեին հնչեցրած մեղադրանքները։

«Ադրբեջանի ղեկավարին վիրավորելը և նրան բռնապետ անվանելը միանգամայն անընդունելի է։

Թեոդորոս Ռուսոպուլոսի անունը ԵԽԽՎ 76 անդամների հետ ընդգրկված է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սև ցուցակում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

--00—ՅՄ