ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Լարսը երկու օր է՝ փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
--00--ՍՊ