ՀՅԴ Բյուրոյի անդամները ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել են արցախահայերի վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

ss

ՀՅԴ Բյուրոյի մամուլի ծառայությունից հայտնում են․

«Ապրլի 14-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արսեն Համբարձումյանն այցելել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին Արմեն Ռուստամյանն ընդահանուր գծերով ներկայացրել է ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի կողմից որդեգրված քաղաքական ուղեգիծը և համահայկական կառույցի առաջնահերթությունները։

ՀՅԴ Բյուրոյի անդամները բարձրաձայնել են Հայաստանի Հանրապետության դիմագրաված անվտանգային խնդիրների շուրջ իրենց մոտեցումները և մտահոգությունները, կարևորել են արցախահայության վերադարձի երաշխավորված և անվտանգ իրացման, Բաքվում պահվող ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդիրը, ընդգծել են միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքական ներգրավվածության կարևորությունը տարածաշրջանում կայուն և արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Կողմերը գնահատել են նման հանդիպումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել քաղաքական տարբեր օրակարգերի շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու ուղղությամբ»։

--00—ՍՊ