Երևան-Գյումրի ճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

photo_2025-04-14_09-35-06

Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկի մոտ 10 կմ-անոց հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ անանցանելի, ու պատճառը այդ ճանապարհը սպասարկող ճանշինի թերի աշխատանքն է, ինչպես նաև որոշ ավտոմեքենաների ոչ ձմեռային անվադողերը, թեպետ ապրիլ ամիսն է, վարորդները կարող էին իրենց ձմեռային անվադողերը փոխարինել ամառայինով: 

Տեղում աշխատում են միայն ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արման Սարգսյանի, պարեկ Կարապետ Չալաբյանի և կրտսեր պարեկ Դավիթ Սերոբյանի գլխավորությամբ: 

Ձյան շերտից ճանապարհը չմաքրելու հետևանքով մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, բարեբախտաբար՝ առանց զոհերի և վիրավորների: Հիմա՝ արդեն 3 ժամից ավելի է՝ ճանշինը չի բարեհաճում, որպեսզի ճանապարհը մաքրի ձյան շերտից: 

--00—ՅՄ