ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի), բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին, գրում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։
Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»։
--00—ՅՄ