Հունաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ․ «Եթե Թուրքիան հարձակվի, 5 րոպեում հակահարված կտանք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

.

Հունաստանի զինված ուժերի (ԶՈւ) Գլխավոր շտաբի պետ Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադարձել է Թուրքիային։ Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան շարունակական սպառնալիք է ներկայացնում ու ըստ այդմ՝ հունական ուժերը պատրաստ են գործողությունների անցնել հաշված րոպեների ընթացքում։ Այս մասին հայտնում է Էրմոնիհաբերը:

Խուպիսը մասնավորապես նշել է․ «Եթե Թուրքիայից հարձակում լինի, մեր զինված ուժերը պատրաստ են և ի զորու են 5 րոպեում հակահարված կտան»։

Խուպիսի այս հայտարարությունը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և մեկնաբանվել որպես սկանդալային խոսքեր ու «լկտի սպառնալիք»։

Ըստ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի՝ Թուրքիան ունի ռևիզիոնիստական մարտավարություն, իսկ Հունաստանը կենտրոնացած է միայն մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու խնդիրների լուծման վրա։


--00--ԱՀ